211652_close_icon
views-count7120 դիտում article-date 23:38 27-08-2016

Շենքի նկուղում շինարարական աշխատանքներ կատարելիս հրթիռահրետանային արկ է հայտնաբերվել

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում էր ստացվել, որ մի քաղաքացի շենքերից մեկի նկուղից արկ է գտել: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ շենքի նկուղում շինարարական աշխատանքներ կատարելու ժամանակ 1965 թ. ծնված Սարգիս Խ.-ն հայտնաբերել է «ԲՄ-22» տիպի հրթիռահրետանային արկ, որը ՀՀ ՊՆ սակրավորների կողմից տեղափոխվել է զորամաս` վնասազերծելու նպատակով: Կատարվում է հետաքննություն:

Նմանատիպ նյութեր