211652_close_icon
views-count5539 դիտում article-date 12:40 28-08-2016

«Զվարթնոց» օդանավակայանից Միացյալ Նահանգների պահանջով Ռուսաստանի քաղաքացի է բերան ենթարկվել

Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել է Ռուսաստանի քաղաքացի Սերգեյ Միրոնովը: Այս մասին հայտնում է Риа Новости-ն: Ռուսաստանյան գործակալության պնդմամբ՝ Ս.Միրոնովը ձերբակալվել է Միացյալ Նահանգների պահանջով: Այդ հարցով առաջարկում ենք դիմել տեղի իշխանություններին,- հայտնել է ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Էլիզաբեթ Տրյուդոն: Ս.Միրոնովի փաստաբան Կարեն Ներսիսյանը հայտարարել է, որ 30-ամյա Միրոնովը, ով ռուս-բելառուսական մի ընկերության վիդեոտեխնոլոգիաների բաժնի ղեկավարն է, կնոջ հետ Հայաստան էր եկել հանգստանալու: Նա այժմ գտնվում է կալանավայրում և սպասում է դատարանի որոշմանը` ԱՄՆ-ին արտահանձնելու վերաբերյալ:

Նմանատիպ նյութեր