Նուշի սերմը օգտագործվում է որպես ուղեղի աշխատանքը լավացնող և արտաքին վերքերը բուժող միջոց
Արաբ բժիշկները նուշը համարել են բուժիչ բույս։ Իբն Մասսունն օգտագործել է տապակած միջուկը աղիների հիվանդությունների, իսկ Մանսուրին` ցավոտ միզարձակության դեպքում:
Իբն Սինան նկարագրել է, թե ինչ արդյունքներ կարող է տալ նուշը հազի, ասթմայի, պլևրիտի, երիկամների և միզապարկի հիվանդությունների դեպքում և այդ օրգաններից քարերի հեռացման համար:
Նա «Բժշկական գիտության կանոնները» գրքում բերում է դեղատոմսեր, ուր նուշի սերմը նշվում է որպես ուղեղի աշխատանքը և տեսողությունը լավացնող, արտաքին վերքերը բուժող, փափկեցնող միջոց։ Ըստ Ագանթագեղոսի՝ նուշը անվանվել է «վայրի կաղին»:
Հայաստանում նուշը, նշակաթը, նշաձեթը օգտագործվել է սննդի և բժշկության մեջ։ Այդ մասին ընդարձակ տեղեկություններ է թողել Ա. Ամասիացին։