211652_close_icon
views-count148620 դիտում article-date 14:15 18-02-2017

Ողբերգական դեպք Մեխակավանի (Ջաբրայիլ) զորամասերից մեկում. հայտնաբերվել է տան մինուճարի՝ 19-ամյա զինվորի դին

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր՝ փետրվարի 18-ին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մեխակավանի /Ջաբրայիլ/ շրջանում տեղակայված N զորամասերից մեկում, ըստ նախնական տեղեկությունների, զինծառայող է մահացել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ զինվորը Լոռու մարզի Օձուն գյուղի բնակիչ, 19-ամյա Լեռնիկ Ալեքսանդրի Օսյանն էր։ Մահվան հանգամանքները պարզելու համար տեղում աշխատում են իրավապահները։ Տեղի ունեցածը ինքնասպանություն է, դժբախտ պատահար, թե սպանություն, պարզ կլինի դեպքի հանգամանքները ճշտելուց, ինչպես նաև մի շարք փորձաքննություններից հետո։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացած զինվորը ընտանիքի միակ արու զավակն էր և նրա ընտանիքը գտնվում է սոցիալապես անապահով վիճակում։ Նա բանակ էր զորակոչվել Թումանյանի զինկոմիսարիատից 2016 թվականի առաջին զորակոչով և վերջերս էր արձակուրդից զորամաս վերադարձել։ Փետրվարի 2-ին Լ. Օսյանի ծննդյան օրն էր։

Նմանատիպ նյութեր