4580 դիտում
20:43 29-08-2016
Արսեն Ջուլֆալակյան. Ցավոք սպորտը գրեթե միշտ անկանխատեսելի է
Ըմբշամարտիկ, աշխարհի նախկին չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ցավոք սպորտը գրեթե միշտ անկանխատեսելի է...
Եվ չկա ոչ մի երաշխիք,որ ամեն ինչ ճիշտ անելու դեպքում արդյունքը կլինի դրական։ Ինչևէ, լավագույնը դեռ առջևում է։ Սպասեք նոր հաղթանակների՝ էլ ավելի ուժեղ ու տպավորիչ։ Ինչպես կասեր լեգենդար Ալին` I ll show you how great I am!!!
Երկու բառով պետք է անդրադառնամ նաև մեր նոր օլիմպիական հերոսներին, քանի որ մամուլն ու մեդիան պատահական կամ մտածված շատ հաճախ թերի կամ բաձարձակ սխալ է ներկայացնում այդ սխրանքը կերտողներին։
Հասկացեք հարգելիներս, երբ հարցազրույցներ, նկարահանումներ, ուղիղ ռեպորտաժներ կամ նման տիպի այլ բաներ եք անում, ոչ թե դա արեք նրանց հետ, ովքեր տեսախցիկ, բարձրախոս, ձայնագրիչ են ման գալիս, որ քցվեն վրեն կամ դեմը, այլ փնտրեք և գտեք արժանիներին, ովքեր իրենց ամբողջ գիտակից կյանքը, առողջությունը, ժամանակը, մի խոսքով ամեն ինչը տվել են այդ գործին՝ սպորտին։
Դա վերաբերում է և՛ մարզիկներին, և՛ առավել ևս մարզիչներին (արժանի), ում շատ հաճախ շատերը մոռանում են, կամ հիշում ոչ անհրաժեշտ չափով։ Թե չէ ստացվում է բոլորիս քաջ ծանոթ ժողովրդական խոսքը «սանատորիա գնացողի» մասին», նշել է հայ ըմբշամարտիկը:
Նմանատիպ նյութեր
2037 դիտում
18:38 12-09-2020
Արսեն Ջուլֆալակյան. Ցավոք մեզանում արդեն վաղուց նորմալ է, որ բոլորը խոսում են ամենից
1758 դիտում
18:18 08-02-2021
Արսեն Ջուլֆալակյան. Պետական քարոզչամեքենան լավագույնս աշխատում է, ցավոք՝ ի վնաս պետականության
Այս բաժնից
1729 դիտում
14:41 15-10-2024
Ակումբը ոչ մի դեպքում ցանկություն չունի վիրավորելու ոչ ոքի. «Փյունիկ»-ի հայտարարությունը
1966 դիտում
14:27 15-10-2024
«Փյունիկ»-ն արգելել է այլ ակումբներ տեղափոխված պատանի ֆուտբոլիստների մուտքն իր մարզաբազա
1465 դիտում
11:30 15-10-2024
ՔԿԾ-ի կենտրոնական մարմնում կազմակերպվել է շախմատի առաջնություն համակարգի ծառայողների մասնակցությամբ