2034 դիտում
18:38 12-09-2020
Արսեն Ջուլֆալակյան. Ցավոք մեզանում արդեն վաղուց նորմալ է, որ բոլորը խոսում են ամենից
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորԱրսեն Ջուլֆալակյանը, որը սեպտեմբերի 9-ին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել էր, որ դիմել է ԱԺ նախագահին՝ պատգամավորական մանդատը վայր դնելու համար, իր էջում նոր գրառում է կատարել.
«Երրորդ օրն է, համբերատար ու հետաքրքրութամբ հետևում եմ պատգամավորական մանդատս վայր դնելու վերաբերյալ տարբեր գրառումների, վերլուծությունների, քննարկումների, գնահատականների: Իհարկե, երբեմն հանդիպում են թեկուզ և իրականությանը չհամապատասխանող, սակայն բավական հասուն, հավասարակշռված դիտարկումներ։ Ցավոք դրանց թիվը շատ սահմանափակ է։
Իսկ ահա կենցաղային մակարդակի քննարկումների պակաս չկա… Ու ամենից «հետաքրքիրն» այս հարցում այն է, որ նման դատողություններ են անում նաև մարդիկ, ովքեր առաջին հայացքից կարծես կիրթ են, ուսյալ, սոցիալական պատասխանատվության կրող, հանրային խոսքի կշիռը ենթադրելի իմացող: Ինչևէ...
Ցավոք մեզանում արդեն վաղուց նորմալ է, որ բոլորը խոսում են ամենից, ու հաճախ այդ անբովանդակ ու չհիմնավորված տեքստերը դառնում են հանրային օրակարգի, քննարկումների առարկա, մինչդեռ իրականությունը լրիվ այլ տեղ էր, իսկ խնդիրը այլ հարցում էր …
Հետևելով իմ վերաբերյալ ինչ-որ շրջանակների դիտարկումներին՝ հստակ տեսանելի է, որ շատ շատերը, բացի մանդատը վայր դնելու՝ իմ կողմից նշված հիմնապատճառից, փորձում են շատ ավելի ինտրիգային պատճառներ գտնել՝ անդրադառնալով դավադրությունների տեսությանը, պաշտոնամոլությանը, քաղաքական ինչ-որ առասպելաբանական պատճառների, որոնք առնվազն ժպիտ են առաջացնում:
Թերևս սա էր պատճառը, որ որոշեցի մի քանի դրվագով որոշակի պարզաբանումներ մտցնել քննարկվող թեմայի շուրջ, իսկ դուք, դրանք լսելուց հետո նոր տեմպով կարող եք շարունակել ձեր «բարձր բովանդակային» քննարկումները...
-Հարգելիներս ես շատ լավ տեղյակ եմ «գրքային պառլամենտարիզմից» ու պայքարի դասերի կարիք բնավ չունեմ. այլ հարց է, որ պայքարը միշտ չէ, որ պետք է տեսախցիկների առջև կամ միայն հանրային հարթակներում իրականացնել, քանզի կարևորը պայքարի արդյունքն է և ոչ թե նրա իրականացման ձևը կամ հանրայնության աստիճանը:
- Պաշտոն երբեք էլ չեմ ուզել և չեմ ուզում, նվիրումով արել եմ իմ գործը, քանի որ հավատացել եմ սպորտի ու կրթության ոլորտում իրական բարեփոխումների հնարավորությանը։ Էստեղ կարող է տեղավորվել նաև «փոխնախարար դառնալու մասին երազանքը», ինչը բնականաբար աբսուրդ է և ծիծաղելի… (եթե տեղյակ լինեք միջազգային կազմակերպություններից ունեցածս առաջարկների մասին, կհասկանաք ինչի մասին եմ խոսում)
- Օլիմպիական խաղերի թեման շահարկելուց առաջ մի փոքր մտավարժանք արեք ու փորձեք ճշտել ժամկետները, որ այս տարբերակը գոնե առավել իրատեսական լիներ...
-Ամենից թարմ տարբերակը. «Գյումրու քաղաքապետի թեկնածու...» մոտավոր հասկանում եմ, թե ում է ձեռնտու սլաքները իմ վրա թեքելն այս հարցում: Ասեմ, ինձ՝ որպես թեկնածու մի՛ ստեղծեք ձեզ համար, հետաքրքրվեք իրական թեկնածուներով:
-Միշտ հպարտացել և հպարտանալու եմ մարզիկի իմ մասնագիտությամբ (գիտակցում եմ, շատերին այդ անհասանելի թվացող նվաճումներն ուղղակի տանջում են), բայց երբ փորձում եք օրենսդիրում իմ հայտնվելը կապել զուտ սպորտային վաստակիս հետ, մի քիչ լարեք ձեր միտքը, կարդացեք կենսագրությունս:
-Պարադոքս. մինչև վերջերս գրեթե նույն շրջանակները «մեղադրում» էին մանդատս չդնելու համար... հիմա «մեղադրում» են մանդատը դնելու համար... իրոք, որ իրավիճակը անորոշ է ու անհասկանալի…
Լավ եղեք, դեռ կխոսենք»,- գրել է նա։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
4577 դիտում
20:43 29-08-2016
Արսեն Ջուլֆալակյան. Ցավոք սպորտը գրեթե միշտ անկանխատեսելի է
1755 դիտում
18:18 08-02-2021
Արսեն Ջուլֆալակյան. Պետական քարոզչամեքենան լավագույնս աշխատում է, ցավոք՝ ի վնաս պետականության
9587 դիտում
23:16 17-03-2017
Լեւոն Ջուլֆալակյան. Ինքնազգացողությունս նորմալ է
Այս բաժնից
1720 դիտում
14:41 15-10-2024
Ակումբը ոչ մի դեպքում ցանկություն չունի վիրավորելու ոչ ոքի. «Փյունիկ»-ի հայտարարությունը
1960 դիտում
14:27 15-10-2024
«Փյունիկ»-ն արգելել է այլ ակումբներ տեղափոխված պատանի ֆուտբոլիստների մուտքն իր մարզաբազա
1459 դիտում
11:30 15-10-2024
ՔԿԾ-ի կենտրոնական մարմնում կազմակերպվել է շախմատի առաջնություն համակարգի ծառայողների մասնակցությամբ