211652_close_icon
views-count5164 դիտում article-date 09:12 30-08-2016

Պարզվել է, որ Բելգիայում Աշոտյանի վրա հարձակվողները շարքային կողոպտիչներ են եղել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանն այս տարվա հունիսի 24-ին հայտարարել էր, որ Բելգիայի Լյուվեն քաղաքում հյուրանոցի մուտքի մոտ հարձակման է ենթարկվել։ Հայաստան վերադառնալուց հետո մասնավոր զրույցներում և հատկապես ներկուսակցական շփումների ժամանակ նրա մտերիմները տեղի ունեցածին քաղաքական աստառ էին տալիս։ Սակայն «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Բելգիայի ոստիկանությունը վերջերս բացահայտել է Աշոտյանի վրա իրականացված հարձակման կատարողներին, որոնք, ինչպես պարզվել է, շարքային կողոպտիչներ են եղել և ցանկացել են նախկին նախարարին թալանել»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր