Տարվա ամենահիմար հանցագործներ են ճանաչվել չինացի 2 կողոպտիչներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
2018թ. ընթացում աշխարհում գրանցվել են բազմաթիվ արտառոց և զվարճալի դեպքեր՝ կապված հանցագործությունների հետ:
Տարվա ամենահիմար հանցագործների մրցանակը մեծ առավելությամբ շնորհվել է չինացի երկու երիտասարդների:
Շանհայցի երկու կողոպտիչ փետրվարին մտադրվել են խանութ ներխուժել՝ փորձելով աղյուսներով նախապես ջարդել ցուցափեղկը:
Առաջին աղյուսը հասել է նպատակին, իսկ ահա երկրորդ հարվածը ճակատագրական է եղել՝ դիպչելով հանցագործներից մեկի գլխին և ծանր մարմնական վնասվածք հասցնելով:
«Եթե բոլոր կողոպտիչներն այսպիսին լինեին, մենք երբեք ծանրաբեռնված չէինք աշխատի», նշել է Շանհայի ոստիկանության ներկայացուցիչը: