9973 դիտում
13:48 30-08-2016
Մրցակցիս ողջախոհության ապավինելու փորձ. Էջմիածնի քաղաքապետի գրառումը
Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը հետեւյալ գրառումն է արել.
«ՄՐՑԱԿՑԻՍ ՈՂՋԱԽՈՀՈՒԹՅԱՆՆ ԱՊԱՎԻՆԵԼՈՒ ՓՈՐՁ
Էջմիածնի քաղաքապետի «այլընտրանքային» թեկնածու ներկայացող պաչկին` Թումանյան Արթուր, Աբգարյան Հրաչ, Զնդո, Ճոյտ, հրավիրեցի քաղաքակիրթ բանավեճի («Հայկական ժամանակ», 27.08.2016թ., էջ3), սակայն, այդպես էլ արձագանք չեղավ:
Հիմա խոսքս ուղղում եմ կոնկրետ թեկնածուին` Արթուր Թումանյանին` ակնկալելով իր խոհեմությունը, հայրենասիրությունը, քաղաքի նկատմամբ սերն ու հարգանքը: Եկ որեւէ ձեւաչափով բանավիճենք` կա՛մ մամուլի ակումբում, կա՛մ հեռուստաընկերությամբ, կա՛մ էջմիածնեցիների ներկայությամբ: Ես ներկայացնեմ իմ պատկերացրած Էջմիածնի տեսլականը: Դու էլ ներկայացրու, թե ինչու ես կամենում քաղաքապետ դառնալ, ի՞նչ ծրագրեր ես կյանքի կոչելու եւ ի՞նչ մեխանիզմով: Ես յուրաքանչյուր էջմիածնեցու կարծիքն էլ հաշվի եմ առնում, յուրաքանչյուր էջմիածնեցուց, այդ թվում` քեզանից, պատրաստ եմ լսել առաջարկներ: Դու ինձ լավ ես ճանաչում, ես ոչ միայն իմ օգտին քվեարկողների քաղաքապետն եմ. ես հավասար եմ վերաբերվում բոլորին եւ քեզ էլ վերաբերվելու եմ որպես էջմիածնեցու, ով առաջարկներ անելու, կարծիք հայտնելու իրավունք ունի:
Քաղաքակիրթ բանավեճի ակնկալիքներով` Էջմիածնի քաղաքապետ ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ»։
Նմանատիպ նյութեր
10253 դիտում
15:31 31-08-2016
Էջմիածնեցի ընտրողի գրառումը՝ Էջմիածնի քաղաքապետի թեկնածու Արթուր Թումանյանի մասին
1535 դիտում
19:04 28-06-2019
Կարեն Տոնականյան․ Եթե կոտրվածք չունենայի, մրցակցիս շանս չէի տա
Այս բաժնից
880 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
895 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»