4023 դիտում
16:11 30-08-2016
Թուրքիան կանդամակցի ԵՄ-ին միայն Էրդողանի հեռանալուց հետո. Եվրահանձնակատար
Թվային տնտեսության ու տեղեկատվական հանրության հարցերով եվրահանձնակատար Գյունթեր Էթինգերը հայտարարել է, որ Եվրամիությանը Թուրքիայի անդամակցությունը հնարավոր կլինի միայն Թուրքիայի նախագահՌեջեփ Թայիփ Էրդողանի հեռանալուց հետո, գրում է հեղինակավոր Bild պարբերականը։
«Թուրքիայի հետ հարաբերությունները նախկինի պես կարևոր են ԵՄ-ի համար։ Սակայն կառույցին նրա անդամակցությունը ներկայիս պայմաններում և մինչև հաջորդ տասնամյակը պարզապես անհնարին է։ Ավելի շուտ, այդ մասին հնարավոր կլինի խոսել Էրդողանի հեռանալուց հետո»,-ասել է Գյունթերը։
Ավելի վաղ Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը հայտարարել էր, որ Բրյուսելը կարող է չեղարկել Թուրքիայի հետ վիզային ռեժիմը մինչև հոկտեմբերի 1-ը, եթե թուրքական իշխանությունները կարողանան կատարել բոլոր պահանջները՝ դադարեցնել զանգվածային ձերբակալությունները և փոխել հակաահաբեկչական օրենսդրությունը։
Իր հերթին էլ Էրդողանը մեղադրել էր ԵՄ-ին ստանձնած պարտավորությունները չկատարելու մեջ՝ միևնույն ժամանակ հույս հայտնելով, որ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությունը տեղի կունենա 2023 թվականից ոչ ուշ։
Նմանատիպ նյութեր
4047 դիտում
16:05 24-05-2016
Եվրոպացիների մեծ մասը չի հավատում, որ Թուրքիան կանդամակցի Եվրամիությանը
3488 դիտում
21:34 02-02-2021
«Միայն հողատուի հեռանալուց հետո կարող է տեղի ունենալ դասական քաղաքական պայքար». Էդուարդ Շարմազանով
969 դիտում
16:40 17-06-2015
ԵՄ երկրները պետք է համերաշխություն դրսևորեն ներգաղթյալներին տեղակայելու հարցում. Եվրահանձնակատար
Այս բաժնից
643 դիտում
23:28 21-12-2024
Ֆրանսիայում դատարանը Մուհամեդի ծաղրանկարը ցուցադրած ուսուցչի սպանության գործով 8 մարդու է դատապարտել
550 դիտում
22:50 21-12-2024
Հռոմի պապը մրսածություն ունի և չի անի իր կիրակնօրյա բացօթյա քարոզը
652 դիտում
20:48 21-12-2024
Նավալնու այրին կոչ է արել պայքարել ՌԴ-ում YouTube-ի արգելափակման դեմ