211652_close_icon
views-count46090 դիտում article-date 18:40 31-08-2016

«Գոլդ» համարներով Toyota Land Cruiser-ի վարորդը արդարանում էր. «Ասի գաի պետի տեղակալի անունը տամ՝ կարողա չակտավորեք». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 31-ին, ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի աշխատակցի կողմից սահմանված արագությունը գերազանցելու համար վարչական պատասխանատվության է ենթարվել Toyota Land Cruiser մակնիշի 33 AT 333 համարանիշի ավտոմեքենայի վարորդը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Չայնիի ոլորաններում ՃՈ աշխատակիցները նկատել են, որ վարորդը մեքենան վարում է մեծ արագությամբ և երբ կանգնացնում են նրան, նա փորձում է ՃՈ տեսուչներին համոզել, որ ինքը ՀՀ ՃՈ պետի տեղակալներից մեկի ազգականն է՝ ասլով. «Եթե պետք ա՝ կարամ զանգեմ ախպորս տղային»: Պարզվում է վարորդը սուտ էր ասում կատարած խախտման համար օրինախախտը ենթարկվեց վարչական պատասխանատվության, իսկ ճանապարհային ոստիկանի հարցին, թե ինչու է անհարկի շահարկում մարդկանց անունը՝ Toyota Land Cruiser-ի վարորդը պատասխանում է. «Ասի՝ ասեմ, կարողա կպնի, չակտավորեք: [color=#CC0000] Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր