211652_close_icon

Ջանլուիջի Բուֆոն. Մենք նորից ցանկանում ենք արտասվել

views-count2659 դիտում article-date 12:19 01-09-2016
«Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը գովեստի խոսքեր է ասել Իտալիայի հավաքականում իր ժառանգորդ Ջանլուիջի Դոնարումայի հասցեին: «Դոնարուման ընտրյալ է: Նա նոր նախագիծ է, հեռանկարային, մենք միասին պատրաստ ենք մարզչին ներկայացնել ունակությունները: Քանի որ զգում եմ, որ դեռ կարող եմ ինչ որ բան անել, ապա պատրաստ եմ այդ նոր նախագծին: Շատ կարևոր է բարոյապես պատրաստ լինել Ֆրանսիայի հավաքականի հետ հանդիպմանը: Իմ հիշողությամբ սա աշխարհի առաջնության որակավորման ամենաբարդ մրցաշարն է: Մենք ցանկանում ենք նորից արտասվել, բայց արդեն արտասվել ուրախությունից», ասել է Բուֆոնը:

Նմանատիպ նյութեր