Պարգեւատրման հանդիսավոր արարողություն ԼՂՀ հռչակման 25-րդ տարեդարձի կապակցությամբ
Արցախի Հանրապետության Նախագահի նստավայրում սեպտեմբերի 1-ին տեղի է ունեցել ԼՂՀ հռչակման 25-րդ տարեդարձի կապակցությամբ պարգեւատրման հանդիսավոր արարողություն:
Նախագահ Սահակյանը շնորհավորել է ներկաներին պետական տոնի եւ բարձր պարգեւների արժանանալու կապակցությամբ՝ համոզմունք հայտնելով, որ հայրենիքի պարգեւները նոր լիցք կհաղորդեն նրանց ծառայությանն ու աշխատանքին՝ ի շահ մեր երկրի ու ժողովրդի:
Միջոցառմանը ներկա էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: