211652_close_icon
views-count1675 դիտում article-date 21:45 01-09-2016

Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը հանդիպում ունեցավ Լիբանանի արդարադատության նախարարի հետ

Օգոստոսի 31-ին Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը հանդիպում ունեցավ Լիբանանի արդարադատության նախարար Աշրաֆ Ռիֆիի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանի և Լիբանանի միջև արդարադատության ոլորտում համագործակցության հեռանկարներին առնչվող մի շարք հարցեր։ Կողմերը դիտարկեցին իրավական խնդիրների շուրջ խորհրդատվությունները և փոխադարձ իրավական աջակցությունը որպես երկկողմ բազմաբնույթ հարաբերությունների կարևոր բաղադրիչներ։ Անդրադարձ կատարվեց երկու երկրների իրավական համակարգերի զարգացման և կատարելագործման հեռանկարներին։ Այս համատեքստում զրուցակիցները կարևորեցին Հայաստանի և Լիբանանի արդարադատության նախարարությունների միջև փոխգործակցության խթանումը:

Նմանատիպ նյութեր