211652_close_icon
views-count1808 դիտում article-date 21:20 07-09-2016

Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը հանդիպում ունեցավ Լիբանանի ներքին գործերի և մունիցիպալիտետների նախարարի հետ

Սեպտեմբերի 7-ին Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը հանդիպում ունեցավ Լիբանանի ներքին գործերի և մունիցիպալիտետների նախարար Նոադ Մաշնուկի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանի և Լիբանանի հարաբերությունների ներկա փուլը և տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցության զարգացման հեռանկարները: Այս համատեքստում երկուստեք կարևորվեց լիբանանահայ համայնքի նշանակալի դերակատարությունը և ակտիվ ներդրումը երկու երկրների պատմական կապերի ամրապնդման գործում: Զրուցակիցներն մտքեր փոխանակեցին տարածաշրջանային հրատապ խնդիրների, Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումների շուրջ։ Հանդիպումից հետո Սամվել Մկրտչյանը հանդես եկավ մամուլի համար հայտարարությամբ:

Նմանատիպ նյութեր