211652_close_icon
views-count4493 դիտում article-date 23:31 25-10-2016

Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը հանդիպում ունեցավ Լիբանանի արտաքին գործերի նախարարի հետ

Հոկտեմբերի 25-ին Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը հանդիպում ունեցավ Լիբանանի արտաքին գործերի նախարար Ջըբրան Բասիլի հետ: Հանդիպմանը կողմերը զրույց ունեցան երկկողմ հարաբերությունների օրակարգի բազմաթիվ հարցերի և համագործակցության հետագա զարգացման ու խորացման ուղղությամբ գործադրվող ջանքերի վերաբերյալ: Այս առումով կարևորվեց լիբանանահայ համայնքի դերակատարությունը, որն ակտիվորեն ներգրավված է Լիբանանի քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքում: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպման, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության ակտիվացման շուրջ: Հանգամանալից անդրադարձ կատարվեց նաև Լիբանանի ներքաղաքական վերջին զարգացումներին առնչվող մի շարք հարցերին:

Նմանատիպ նյութեր