211652_close_icon
views-count2760 դիտում article-date 10:03 02-09-2016

Հայաստանում հացի արտադրության ծավալնը նվազել է 2,3 տոկոսով. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հացը Հայաստանի համար առաջին անհրաժեշտության այն սննդատեսակն է, որի սպառման անկումը նույնիսկ գնողունակության նվազման հետ չի կարող կապվել։ Եթե Հայաստանում հաց քիչ է արտադրվում, դա ուղղակի նշանակում է, որ սպառողներն են պակասել, այսինքն՝ արտագաղթի հետևանք է։ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ այս տարվա հունվար-հուլիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, հացի արտադրության ծավալները նվազել են 2.3 տոկոսով։ «ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս տարվա յոթ ամիսների ընթացքում արտադրվել է 164 հազար 100 տոննա հաց, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արտադրվել էր 168 հազար տոննա հաց»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր