211652_close_icon
views-count2453 դիտում article-date 10:47 02-09-2016

Այսօրվա տոնն առանձնահատուկ նշանակություն ունի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այսօր Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշում է իր Անկախության 25-ամյակը: Արցախի անկախության այս տարվա տարեդարձի տոնակատարություններն առանձնահատուկ նշանակություն ունեն: Պատճառը ոչ այնքան հոբելյանական թվով է պայմանավորված, որքան ապրիլի քառօրյա պատերազմից հետո հայկական երկրորդ պետության հզորությունը թշնամուն ի ցույց դնելու մղումը: Այսօր կարծիքներ են հնչում, որ Արցախի անկախության հռչակումը մարտավարական սխալ քայլ է եղել, և ավելի ճիշտ կլիներ Արցախը Հայաստանին միավորելու գործընթացը ավարտին հասցնելը: Սակայն իրավիճակի նրբությունն այն է, որ անկախ այն հանգամանքից, թե ով ինչ կարծիք ունի, մեր անելիքի էությունը չի փոխվում: Իսկ բոլորիս անելիքը մեկը պետք է լինի` հայկական երկու պետությունների՝ Արցախի և Հայաստանի շենացում և հզորացում»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր