1773 դիտում
15:15 02-07-2019
Օտար լեզուների շարքում ռուսերենն ունի կարևոր և առանձնահատուկ նշանակություն. Փաշինյան․ News.am
Այսպիսի համալսարանի գոյությունը Հայաստանում լիարժեք համընկնում է ապագայի վերաբերյալ մեր ունեցած պատկերացումների հետ: Այս մասին, այսօր՝ հուլիսի 2-ին, Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի Երևանի մասնաճյուղի առաջին շրջանավարտներին դիպլոմների հնձնման արարողության ժամանակ իր ելույթում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հաղորդում է [url=https://news.am/arm/news/521694.html]News.am[/url]-ը։
«Մենք համոզված ենք, որ բոլոր այն խնդիրները, որ կան Հայաստանում, դրանք ունեն լուծման մեկ բանալի և այդ բանալին գիտելիքն է, իմացությունը, հետազոտությունը: Եվ նման համալսարանները իրենց հետ Հայաստան են բերում կրթության, գիտության, հետազոտության ոլորտում գոյություն ունեցող ահռելի մի փորձ: Այդ փորձից օգտվելը մեզ համար, մեր երիտասարդների համար բացառիկ հնարավորություն է:
Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Ռուսաստանի կառավարությանը այս համալսարանի բացման գործում ցուցաբերած շահագրգռության և աջակցության համար»,-հայտարարեց Փաշինյանը:
Նա հիշեցրեց, որ բազմիցս ասել է, որ որպես ռազմավարական տեսլական, պատկերացնում են, որ ՀՀ քաղաքացիները պետք է առնվազն մի քանի օտար լեզուների տիրապետեն.
«Այս շարքում ռուսերենն ունի կարևոր և առանձնահատուկ նշանակություն: Ես ուրախ եմ, որ Մոսկվայի պետական համալսարանի գործունեությունը Հայաստանում ոչ միայն հնարավորություն է տալիս հաղորդակցվել այն հսկայական փորձի հետ, որ իր հետ բերում է, այլև ՀՀ-ում ռուսերենի ընդլայնման և զարգացման նոր հարթակ է դառնում»:
Մանրամասն՝ [url=https://news.am/arm/news/521694.html]սկզզբնաղբյուր[/url] կայքում։
Նմանատիպ նյութեր
1724 դիտում
15:48 14-02-2014
Ցավոք, մտահոգիչ է օտար լեզուների իմացության մակարդակի հարցը. Արմեն Աշոտյան
1254 դիտում
15:15 28-11-2014
Երիտասարդ ՀՀԿ-ականները կատարելագործում են օտար լեզուների իրենց իմացությունը
Այս բաժնից
718 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
745 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»