211652_close_icon
views-count1948 դիտում article-date 15:35 02-09-2016

Կառավարության պահուստային ֆոնդից 160 մլն դրամ կհատկացվի Վանաձոր համայնքի ֆինանսական վիճակի բարելավման համար

Կառավարության պահուստային ֆոնդից 160 մլն դրամ կհատկացվի նաև Լոռու մարզպետարանին՝ մարզի Վանաձոր համայնքի ֆինանսական վիճակի բարելավման համար: Գործընթացի իրականացման արդյունքում կապահովվի Վանաձոր համայնքի բնականոն գործունեությունը: Հայաստանի Հանրապետության և Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի միջև 2016թ. ապրիլի 22-ին Հռոմում և 2016թ. հունիսի 15-ին Երևանում կնքված Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի աջակցությամբ իրականացվող «Հայաստանում արտադրողականության աճին ուղղված հողերի կայուն կառավարում» ծրագրի դրամաշնորհային համաձայնագրի շրջանակում ֆինանսավորման համաձայնագրի կնքումով պայմանավորված կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Որոշման ընդունումը հնարավորություն կտա իրականացնել ծրագիր, որը նպատակաուղղված է Վայոց ձորի, Արարատի և Սյունիքի մարզերի ագրոէկոլոգիական առումով առավել ռիսկային տարածքների բնակիչների ընդհանուր կարողությունների ուժեղացմանը և նշված մարզերում համայնքային դեգրադացված հողերի վերականգնմանը: Կառավարության որոշմամբ հաստատվել են ՀՀ համայնքների վարչական սահմաններում ընդգրկված՝ նախկինում համայնքների վարչական սահմաններից դուրս, մարզերի վարչական սահմաններում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողերի՝ արոտների և խոտհարքների (բնական կերահանդակներ) 2016թ. կադաստրային գները և զուտ եկամուտները, ինչը համայնքներին հնարավորություն կտա մեթոդապես ճշգրիտ հիմքերի վրա դնել գյուղատնտեսական հողատեսքերի գների սահմանումը, հողի հարկի, վարձավճարի, գրավի նորմաների որոշումը, արդյունավետ հողօգտագործման տարբեր բնույթի հարաբերությունների կարգավորումը:

Նմանատիպ նյութեր