211652_close_icon
views-count5340 դիտում article-date 14:26 16-02-2017

ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից 1 մլրդ 4 մլն դրամ կհատկացվի մարզերին

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշեց ՀՀ մարզերում հրատապ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման նպատակով գումար հատկացնել ՀՀ մարզպետարաններին: Որոշմամբ նախատեսվում է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից 1 մլրդ 4 մլն դրամ հատկացնել ՀՀ մարզերում դպրոցաշինության, նախադպրոցական հաստատության, բնակարանաշինության, ճանապարհաշինության, ջրամատակարարման, ոռոգման և այլ ոլորտներում կապիտալ և սոցիալական բնույթի ծրագրերի իրականացման նպատակով:

Նմանատիպ նյութեր