2065 դիտում
13:51 05-09-2019
ՔԿՀ-ների կապիտալ վերանորոգման համար պահուստային ֆոնդից կհատկացվի 170 մլն դրամ
Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց քրեակատարողական հիմնարկների կապիտալ վերանորոգման աշխատանքների իրականացման նպատակով` կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությանը 9 ամսում հատկացնել 170 մլն դրամ:
Հարցը ներկայացրեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, ով նշեց, որ որոշման ընդունումը պայմանավորված է քրեակատարողական հիմնարկներում պահվող դատապարտյալների և կալանավորված անձանց բնակության կոմունալ-կենցաղային պայմանների բարելավմամբ, մասնավորապես` «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի արտաքին և ներքին ջրահեռացման ցանցերի, «Դատապարտյալների հիվանդանոց», «Աբովյան», «Կոշ», «Հրազդան» ՔԿ հիմնարկներում արտաքին և ներքին ջրամատակարարման և ջրահեռացման ցանցերի կառուցման և կապիտալ վերանորոգման անհրաժեշտությամբ:
Մասնավորապես, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի արտաքին և ներքին ջրահեռացման ցանցի վերակառուցման համար հատկացվել է 39,618.7 հազ. դրամ գումար, գնումների մրցույթը կյացել է 33,000.0 հազ. դրամ գնային առաջարկով, որից 2018 թվականի ընթացքում կատարված աշխատանքների դիմաց վճարվել է 19,785.5 հազ. դրամ, մնացած 19,833.2 հազ. դրամը վերադարձվել է պետբյուջե:
Նախահաշվով նախատեսված շինարարական աշխատանքները ավարտելու համար 2019 թվականին անհրաժեշտ է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել 12,580.9 հազար դրամ:
ՀՀ պետական բյուջեից քրեակատարողական համակարգի պահպանման համար վերջին 10 տարիների ընթացքում կառուցման և կապիտալ վերանորոգման նպատակով հատկացվող միջոցների բացակայության պատճառով` նշված ՔԿ հիմնարկներում ջրամատակարարման և ջրահեռացման ցանցերում վերանորոգման աշխատանքներ չեն իրականացվել, կոյուղագծերը գտնվում են վթարային վիճակում և ամռան ամիսներին վթարվելու դեպքում կարող են հակասանիտարական և համաճարակային իրադրություններ առաջացնել:
Նշված ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ ընդհանուր գումարը` 176,706.2 հազ. դրամ, ըստ ներկայացված ՀՀ կառավարության որոշման նախագծի` նախատեսվում է հատկացնել ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից:
Նմանատիպ նյութեր
1948 դիտում
15:35 02-09-2016
Կառավարության պահուստային ֆոնդից 160 մլն դրամ կհատկացվի Վանաձոր համայնքի ֆինանսական վիճակի բարելավման համար
2749 դիտում
14:14 21-05-2020
Պահուստային ֆոնդից 124,9 մլն դրամ հատկացվեց մշակութային օբյեկտների վերանորոգման համար
844 դիտում
15:17 15-10-2015
Կառավարության պահուստային ֆոնդից 49 մլն դրամ կհատկացվի Էկոնոմիկայի նախարարությանը
Այս բաժնից
688 դիտում
19:49 20-12-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողություն
553 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից
508 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին