211652_close_icon
views-count1816 դիտում article-date 19:46 02-09-2016

Անդրիաս Ղուկասյանը դադարեցրել է հացադուլը

Օգոստոսի 1-ից հացադուլ հայտարարած «Նոր Հայաստան հանրային փրկության ճակատի» անդամ Անդրիաս Ղուկասյանը քիչ առաջ դադարեցրել է հացադուլը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից: Հանրային կապերի բաժնի փոխանցմամբ՝ Անդրիաս Ղուկուսյանի առողջական վիճակը բավարար է: Նշենք, որ Անդրիաս Ղուկասյանի հացադուլը տևեց 32 օր: Հիշեցնենք, որ Անդրիաս Ղուկասյանը կալանավորված է հուլիսի 31–ին Սարի թաղում զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով։

Նմանատիպ նյութեր