211652_close_icon
views-count2508 դիտում article-date 09:28 03-09-2016

ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը առողջական խնդրի պատճառով շտապ մեկնել է Հայաստանից. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը օրեր առաջ շտապ տեղափոխվել է ԱՄՆ։ Ըստ լուրերի՝ դեսպանը վերջերս սրտի հետ կապված խնդիրներ է ունեցել և «Աստղիկ» բժշկական կենտրոնում բուժման կուրս անցել։ Սակայն հայ մասնագետները դեսպանին խորհուրդ են տվել բուժման նպատակով շտապ տեղափոխվել հայրենի ԱՄՆ։ Ըստ լուրերի՝ դեսպանը Հայաստանից ԱՄՆ է տեղափոխվել հատուկ չվերթով։ Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը դիմեց ԱՄՆ դեսպանատուն, որտեղից պատասխանեցին հետևյալը. «Շնորհակալություն դեսպան Միլսի առողջությանը վերաբերող Ձեր անհանգստության համար։ Նա այժմ գտնվում է Լոնդոնում և այնտեղ հետազոտվում է մի փոքրիկ առողջական խնդրի հետ կապված։ Նա շատ վստահում է հայաստանյան իր բժիշկներին, ովքեր խորհուրդ տվեցին դիմել այդ քայլին։ Ինքը՝ դեսպան Միլսը, լավ է և պլանավորում է շուտով վերադառնալ Հայաստան»»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր