72587 դիտում
11:10 04-09-2016
Ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում. 43-ամյա վարորդը 07-ով բախվել է բեռնատար ЗИЛ-ին. «Գրանդ Քենդի»-ի աշխատակիցը տեղում մահացել է. կա 1 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ սեպտեմբերի 4-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 03:30-ի սահմաններում Երևան քաղաքի Նժդեհի փողոցի բնակիչ, 43-ամյա Գագիկ Կարապետյանը Երևան-Սևան ավտոճանապարհի 35-րդ կմ հատվածում իր վարած ВАЗ 2107 մակնիշի 34 ZD 183 համարանիշի ավտոմեքենայով բախվել է Դիլիջան քաղաքի Կալինին փողոցի բնակիչ, 41-ամյա Արթուր Ալիխանյանի վարած ЗИЛ մակնիշի 20 ԼՕ 733 համարանիշի ավտոմեքենային:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 07-ի ուղևոր, Երևան քաղաքի Արցախի փողոցի բնակիչ, 26-ամյա Արսեն Սաֆրազյանը տեղում մահացել է, իսկ Գ.Կարապետյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աբովյանի բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել Արակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Աբովյանի թիվ 45 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:
Մինչ փրկարարների ժամանումը վիրավորին քաղաքացիներն են օգնություն ցուցաբերել, ով էլ օպերատիվորեն ժամանած շտապօգնության մեքենայով տեղափոխվել է հիվանդանոց:
Դեպքի վայր են ժամանել նաև ճանապարհային ոստիկանության 2-րրդ սպայական 3-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից դեպքի վայր են ժամանել հատկապես կարևոր գործերով քննիչ Էդգար Բալոյանը և ավագ փորձագետ Արթուր Մելիքյանը:
Փաստի առթիվ Է. Բալոյանի կողնից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր.-ի 242 հոդվածի, 2-րդ մասի հատկանիշով:
Գ, Շամշյանի տեղեկություններով՝ մահացած Գ. Կարապետյանը աշխատում էր «Գրանդ Քենդի» ՍՊԸ-ում, իսկ ЗИЛ-ը բարձված է եղել վառելափայտով: 07-ի հարվածն այնքան ուժգին է եղել ЗИЛ-ին, որ 07-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել բարձունքում:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 68+
68+