21439 դիտում
17:39 06-12-2016
Լոռու մարզում 49-ամյա վարորդը 09-ով դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Գրանդ Քենդի» ՍՊԸ-ին պատկանող Ford Transit-ին. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՐՈՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ավտովթaր է տեղի ունեցել Լոռռու մարզում: Ժամը 12:30-ի սահմաններում Ստեփանավան-Տաշիր ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում բախվել են Լոռու մարզի Ուռուտ գյուղի բնակիչ, 49-ամյա Գագիկ Դիլանյանի վարած ВАЗ 2109 մակնիշի 34 DP 903 համարանիշի և Լոռու մարզի Արջուտ գյուղի բնակիչ, 28-ամյա Աղասի Մինասյանի Ford Transit մակնիշի 517 ՕP 61 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 09-ի վարորդ Գ. Դիլանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Ստեփանավանի բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի, դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ։
Ժանանել է նաև ոստիկանության Ստեփանավանի բաժնի օպերատիվ խումբը:
Փաստի առթիվ ՃՈ հետաքննիչ Ստեփան Համբարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Ըստ նախնական տեղեությունների՝ վթարի մեղավորը եղել է 09-ի վարորդը, ով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել Գրանդ Քենդի ընկերությանը պատկանող Ford Transit-ին:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ ճանապարհը անցանելի եղել, տեղի ճանշինը մաքրել է ճանապարհը և կատարել աղի, ավազի լցման աշխատանքներ:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 40+
40+