211652_close_icon
views-count5151 դիտում article-date 11:23 04-09-2016

Լրանում է «Նարեկացի» արվեստի միության 12-րդ տարեդարձը. այս տարին նվիրված է հայ աշուղ-բանաստեղծ Սայաթ-Նովային

Սեպտեմբերի 5-ին լրանում է «Նարեկացի» արվեստի միության 12-րդ տարեդարձը: Միությունը, հավատարիմ մնալով իր սկզբունքներին, յուրաքանչյուր տարի իր տարեդարձը նվիրում է հայ մեծանուն արվեստագետներից մեկին և ներկայանում նրա ստեղծագործական գործունեությանը նվիրված միջոցառումներով: Այս տարին նվիրված է հայ աշուղ-բանաստեղծ Սայաթ-Նովային: Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 19:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա միջոցառում՝ նվիրված միության 12-րդ տարեդարձին, որի ժամանակ ելույթ կունենան «Նարեկացի» ժողովրդական գործիքների նվագախումբը, «Նովա» ժողովրդական նվագարանների անսամբլը, «Նժդեհ» ազգագրական պարի խումբը և «Նարեկացի» արվեստի միության գեղարվեստական ղեկավար Լուսինե Ազարյանը ( նվագակցող` Հարություն Թագվորյան): Տեղի կունենա նաև բացառիկ ցուցահանդեսի բացում: Կցուցադրվեն նկարիչ Հրաչյա Ռուխկյանի` Սայաթ-Նովայի դիմանկարները, ինչպես նաև Սայաթ-Նովայի ընդօրինակած ձեռագիր 3 մատյաններից՝ «Մատյան ողբերգության», «Աստվածաշունչ», «Դավթար», մեզ հասած փաստագրական ֆոտոնյութեր:

Նմանատիպ նյութեր