211652_close_icon
views-count13248 դիտում article-date 16:09 24-05-2015

Երևանը նշեց Վարդատոնը. այն նվիրված էր Սայաթ-Նովային. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 24-ին, Վարդատոն էր Երևանում: Վարդատոնը նվիրված է Սայաթ-Նովային: Այն առաջին անգամ տոնել են 1914 թվականին՝ Թբիլիսիյում՝ Հովհաննես Թումանյանի և գեղանկարիչ Գևորգ Բաշինջաղյանի նախաձեռնությամբ: Ավանդաբար ամեն տարի Թբիլիսիյում մայիս ամսվա վերջին կիրակին նշվում է իբրև Սայաթ Նովայի հիշատակի օր՝ Վարդատոն: Մասնակիցները գալիս են մեկական վարդ դնելու Սայաթ-Նովայի շիրիմին: Սկսած 2005թ.-ից մայիսի նախավերջին կիրակին «Սայաթ-Նովա» մշակութային միությունը Վարդատոնը նշում է նաև Երևանում: Սայաթ-Նովայի հուշարձանի մոտ այսօր ոգեկոչման արարողության ընթացքում ելույթներ ունեցան մերօրյա աշուղներ, արվեստագետներ: Միջոցառումը շարունակվեց ՀՀ հանրային ռադիոյի Սայաթ-Նովա աշուղական երգի վաստակավոր անսամբլի և գեղարվեստական խմբերի համերգային ծրագրով: Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 192+
192+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր