211652_close_icon
views-count6231 դիտում article-date 14:07 22-05-2016

Երևանը նշեց Վարդատոնը. այն նվիրված էր Սայաթ-Նովային. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 22-ին, համաձայն ավանդույթի՝ Երևանում, Սայաթ-Նովայի հուշարձանի մոտ նշվեց Վարդատոնը: Ամենայն Հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի, նկարիչ Գևորգ Բաղինջաղյանի և բանաստեղծ Իոսեբ Գրիշաշվիլու նախաձեռնությամբ 1914 թվականից սկիզբ դրված սայաթնովյան «Վարդատոնը» Թբիլիսիի բնակչության սիրված և նվիրական տոներից մեկն է, որին մասնակցում է քաղաքի բազմազգ հասարակությունը և ամեն տարվա մայիս ամսվա վերջին կիրակի օրը, չսպասելով հայտարարության ու հրավերքի, գալիս է՝ վարդերով զարդարելու մեծ սիրերգակի ու բանաստեղծի գերեզմանը, ով նվիրվելով իր սիրելի քաղաքի պաշտպանությանը, հանգչում է հայոց հինավուրց եկեղեցու բակում: Նա գալիս է վերստին ըմբոշխնելու անմահ բանաստեղծ-երգչի խոհա-փիլիսոփայական, սիրային ու խրատական երգերի ու բանաստեղծությունների հմայքը: Սկսած 2005թ.-ից, «Սայաթ-Նովա» մշակութային միությունը Վարդատոնը նշում է նաև Երևանում: Այսօր տեղի ունեցած միջոցառմանը ներկա էին ՀՀ Գրողների Միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, ՀՀ ժողովրդական արտիստ Թովմաս Պողոսյանը, Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության և «Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանը, մերօրյա աշուղներ, արվեստագետներ, ուսանողներ և դպրոցականներ: Միջոցառումը շարունակվեց ՀՀ հանրային ռադիոյի «Սայաթ-Նովա» աշուղական երգի վաստակավոր անսամբլի և գեղարվեստական խմբերի համերգային ծրագրով, գեղեցիկ ասմունքներով, որի շնորհիվ «Վարդատոն-2015»-ը դարձավ ժողովրդական մեծ տոն, որի ուղենիշը միասնության, սիրո և բարեկամության գովերգումն էր: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 248+
248+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր