211652_close_icon
views-count7239 դիտում article-date 22:30 04-09-2016

ՕՐՎԱ ԵՐԳԸ․ «Dorians և Արտյոմ Մանուկյան»․ Ես կուլամ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Դորիանսը խումբը հիմնադրվել է 2008 թվականի հունիսին։ Խմբի անդամներեն են՝ Գոռ Սուջյանը (վոկալ), Գագիկ Խոդավիրդին (կիթառ), Էդգար Սահակյանը (բասս կիթառ), Արման Փահլևանյանը (ստեղնաշարային գործիքներ) և Արման Ջալալյան (հարվածային գործիքներ)։ 2009 թ-ի ապրիլին Dorians-ը Մոսկվայում` Տաշիր ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ արժանացավ «Տարվա Բացահայտում» մրցանակին։ Հունիսին իր մեկ ամյակի առթիվ խումբն ունեցավ իր առաջին մեծ համերգը Երևանում։ Լեգենդար երաժիշտներ Յան Գիլանի (Դիփ Փարփլ) և Թոնի Այոմիի (Բլեք Սաբաթ) հետ հանդիպումից հետո խումբը Rock Aid Armenia նախագծի շրջանակներում ունեցավ համերգ, որի հասույթը տրամադրեց Գյումրիի երաժշտական դպրոցին։ 2010 թ-ին խումբը համերգներով հանդես եկավ Մոսկվայում։ Նույն թվականին Հայաստանի Ազգային Երաժշտական Մրցանակաբաշխությանը ճանաչվեց «Տարվա Լավագույն Ռոք Խումբ», իսկ 2011 թ-ին նվաճեց «Տարվա Լավագույն Ռոք Խումբ», «Տարվա Լավագույն Տեսահոլովակ», «Տարվա Լավագույն Երգիչ» մրցանակները։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր