211652_close_icon

Վարուժան Սուքիասյան․ Հենրիխ Մխիթարյանի բացակայությունը զգացվում էր

views-count4395 դիտում article-date 00:52 05-09-2016
Աշխարհի 2018 թ․ առաջնության ընտրական փուլի Դանիա-Հայաստան [url=https://shamshyan.com/hy/article/2016/09/05/94643/]հանդիպումից[/url] (1:0) հետո «Պարկեն» մարզադաշտում տեղի ունեցավ Հայաստանի ազգային հավաքականյ գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանի մամուլի ասուլիսը, որի ընթացքում հնչեց մեկ հարց։ [b]- Ձեր կարծիքը Դանիայի հավաքականի և ընդհանուր առմամբ, հանդիպման մասին։ [/b] - Եթե հաշվի առնենք այն ֆուտբոլիստներին, որոնք չէին ժամանել հավաքի վնասվածքների պատճառով և նրանց, ովքեր վնասվածք ստացան ընթացքում, մեր կազմից 5-6 ֆուտբոլիստ բացակայում էր վնասվածքի պատճառով։ Դանիան շատ լավ հավաքական է, բայց եթե վերոնշյալ բոլոր ֆուտբոլիստները մեր տրամադրության տակ լինեին, հաշիվը կարող էր լրիվ այլ լինել։ Հատկապես զգացվեց մեր ավագի՝ Հենրիխ Մխիթարյանի բացակայությունը։ Ես կարծում եմ, որ այն, ինչ արեց Չեխիայի հավաքականի պաշտպանը Մխիթարյանի հետ դրվագում, չի գեղեցկացնում ֆուտբոլը։

Նմանատիպ նյութեր