211652_close_icon
views-count3058 դիտում article-date 17:02 04-09-2016

Վարուժան Սուքիասյան. Ցանկացած թիմի համար առաջատարի բացակայությունը չի կարող մեծ ազդեցություն չունենալ

Կոպենհագենի «Պարկեն» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում տեղի ունեցավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանի և կիսապաշտպան Մարկոս Պիզելլիի մամուլի ասուլիսը, որին ներկա էին միայն դանիացի լրագրողները, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը: [b] - Որքանո՞վ է մեծ Մխիթարյանի կորուստը թիմի համար։ [/b] -Ցանկացած թիմի համար առաջատարի և ավագի բացակայությունը չի կարող մեծ ազդեցություն չունենալ։ [b]- Ո՞վ կարող է այս խաղում լինել հայկական թիմի աստղը։ [/b] - Ֆուտբոլը թիմային խաղ է, և մենք ցանկացած օղակում էլ ունենք առաջատարներ։ [b]Դուք Ձեզ համարո՞ւմ եք աստղ։ (հարց Մարկոս Պիզելլիին) [/b] - Ոչ, չեմ համարում։ Սկսած այն պահից ինչ ես խաղում եմ Հայաստանի ազգային հավաքականում, ես փորձում եմ անել հնարավոր ամեն ինչ և օգնել թիմին։ Մեր թիմի ավագը, աստղը, առաջատարը և դեմքը Մխիթարյանն է։ Մենք եկել ենք այստեղ թիմային խաղ խաղալու, այլ ոչ թե ինքներս մեզ ցուցադրելու համար։ [b]-Ո՞րը կարող է համարվել ընդունելի արդյունք վաղվա խաղում։ (հարց Մարկոս Պիզելլիին) [/b] -Որպես ֆուտբոլիստ ես կարող եմ ասել, որ երբ ես մտնում եմ խաղադաշտ, ես ամեն ինչ անում եմ հաղթելու համար՝ անկախ ստեղծված իրավիճակից, կամ այն հանգամանքից՝ խաղում ենք տանը, թե դրսում։ Միևնույն ժամանակ, առաջին հանդիպումն անցկացնելով Դանիայի հավաքականի դեմ, շատ կարևոր է չպարտվել։ Եթե մենք կարողանանք վաստակել 3 կամ 1 միավոր, գերազանց կլինի։ [b]-Ճանաչո՞ւմ եք որևէ մեկին Դանիայի հավաքականից (հարց Մարկոս Պիզելլիին) [/b] - Նրանցից շատերը խաղում են Եվրոպայում, իսկ ամենահայտնին Էրիկսենն է, բացի այդ մենք բազմիցս խաղացել ենք դանիացիների դեմ վերջին տարիներին, և նրանց լավ ենք ճանաչում։

Նմանատիպ նյութեր