1708 դիտում
16:54 05-09-2016
ՀՀ-ԼՂՀ ռազմական փոխօգնության պայմանագիրը պետք է ստորագրվի. Կիրո Մանոյան
ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը «ԼՂՀ կարգավորման գործընթացը՝ տարածաշրջանային զարգացումների համատեքստում» թեմայով այսօր հրավիրված ասուլիսին կարծիք հայտնեց, թե մինչև տարեվերջ զինադադարի խախտումները կարող են շատանալ: «Ադրբեջանը կշարունակի իր ապակառուցողական քաղաքականությունը, քանի որ նա ոչ մի կերպ չի ուզում ընդունել ԼՂՀ-ի ինքնորոշման իրավունքը»,- հավելեց նա։
Կիրո Մանոյանի դիտարկմամբ բանակցություններն ինչ-որ ձևով վերսկսելու հնարավորություն էլ չկա և զինդադարի ռեժիմի ամրապնդմամբ փորձում են ստեղծել այնպիսի մթնոլորտ, որը կարող է հարցի կարգավորման համար հիմք հանդիսանալ:
Ըստ Կիրո Մանոյանի՝ ի վերջո պետք է ստորագրվի ՀՀ-ԼՂՀ ռազմական փոխօգնության այն պայմանագիրը, որը տարվա սկզբին ԱԳՆ-ին հանձնարարվեց պատրաստել։ «Կարծում եմ, որ հիմա այդ պահն է ստորագրելու, որը կնպաստի ԼՂՀ-ի միջազգային ճանաչման գործընթացներին: Իհարկե, պատրանք չունենք, բայց այդ դեպքում ճիշտ կհասկանան ՀՀ-ին: Եվ այն մոտեցումը, որ ԼՂՀ ճանաչումը պատերազմ է ենթադրում՝ խեղաթյուրված է, որովհետև այնպես չէ, որ ՀՀ-ն չի ճանաչել և այնպես էլ չի, որ ամբողջությամբ է ճանաչվել»,-ասաց նա:
Կիրո Մանոյանն անդրադարձավ նաև Թուրքիա-ՌԴ մերձեցմանը և նշեց, որ հայկական կողմի համար պետք է անակնկալ չլինի, քանի որ ՌԴ-ն շարունակական մշտական ճիգեր է գործադրել Թուրքիային սիրաշահելու և հնարավորինս Արևմուտքից «պոկելու» համար:
Նմանատիպ նյութեր
4420 դիտում
14:54 13-06-2017
Սիրիայի տագնապի վերջը երևում է. Կիրո Մանոյան
2252 դիտում
16:01 15-12-2017
2017-ի գլխավորը ձեռքբերումը ԵՄ-ի հետ համաձայնության պայմանագիրն է. Կիրո Մանոյան
2358 դիտում
10:15 08-11-2018
Ժողովրդին պատրաստել խաղաղության, որը նշանակում է՝ փոխզիջում․ Կիրո Մանոյան. «Առավոտ»
Այս բաժնից
820 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
850 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»