2364 դիտում
10:15 08-11-2018
Ժողովրդին պատրաստել խաղաղության, որը նշանակում է՝ փոխզիջում․ Կիրո Մանոյան. «Առավոտ»
«Առավոտ» թերթը գրում է․ ««Կարծում եմ՝ նա ուղղակի ակնարկում էր այն, ինչ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողները հայտարարել են մինչև օրս, այն է՝ հակամարտության լուծման փոխզիջումային տարբերակ»,- երեկ անդրադառնալով ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի՝ վերջերս հնչեցրած հայտարարությանը, թե արտահերթ ԱԺ ընտրություններից հետո վճռորոշ մանդատ ստանալու պարագայում Նիկոլ Փաշինյանը կարող է նույնքան վճռորոշ քայլեր ձեռնարկել Արցախի հակամարտության լուծման ուղղությամբ, ասաց ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար, քաղաքագետ Կիրո Մանոյանը:
Նա ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյայի ակնարկն այս կերպ է մեկնաբանում, «երկու երկրների ղեկավարները պետք է իրենց հասարակության հետ աշխատանք տանեն և պատրաստեն խաղաղության, որը նշանակում է՝ փոխզիջում: Նա ակնարկում էր փոխզիջումային փաթեթի ուղղությամբ քայլեր ձեռնարկել, բայց անհասկանալի է՝ ընտրություններից անմիջապես հետո ինչպե՞ս կարելի է քայլեր ձեռնարկել: Բոլթոնն ինքն ասաց, որ Արցախի հարցը բարդ խնդիր է: Ամեն դեպքում, կարծում եմ, ընտրություններից հետո ԱՄՆ-ը զիջումներ կգործադրի ՀՀ-ի վրա՝ Արցախի հարցի շուրջ»: Aravot.am-ի նկատառմանն ի պատասխան, որ ըստ ԱՄՆ-ը ներկայացնող նախկին համանախագահ Ռիչարդ Հոգլանդի՝ բանակցային սեղանին ոչ թե փոխզիջումային փաստաթուղթն է՝ այլ կերպ հայտնի «Մադրիդյան սկզբունքներ» անունով, այլ բոլորովին նոր՝ այլ փաստաթուղթ, Կիրո Մանոյանն արձագանքեց. «Կարծում եմ՝ հայտնի առաջարկները նույնն են, գուցե շեշտադրումներն են փոխվել՝ որպես նորություն ներկայացնելու նպատակով»»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
1711 դիտում
16:54 05-09-2016
ՀՀ-ԼՂՀ ռազմական փոխօգնության պայմանագիրը պետք է ստորագրվի. Կիրո Մանոյան
4426 դիտում
14:54 13-06-2017
Սիրիայի տագնապի վերջը երևում է. Կիրո Մանոյան
2255 դիտում
16:01 15-12-2017
2017-ի գլխավորը ձեռքբերումը ԵՄ-ի հետ համաձայնության պայմանագիրն է. Կիրո Մանոյան
Այս բաժնից
877 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2239 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը