55623 դիտում
23:30 05-09-2016
Հայտնաբերվել է Երևանում «Կայզեր» սուպերմարկետի մոտ 29-ամյա երիտասարդին սպանած կասկածյալը, ինչպես նաև հանցագործության գործիք՝ ամերիկյան ատրճանակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ սեպտեմբերի 5-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա քննչական բաժնի պետի պաշտոնակատար Արսեն Վարդանյանի կողմից ստեծված քննչական խմբի անդամ, ավաք քննիչ Արտյոմ Շոխոյանի որոշմամբ սպանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Խուդյակով փողոցի 19 տան բնակիչ Արտակ Հայրապետյանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինիս նկատմամբ քրեական գործ է հարուցվել՝ ՀՀ քր օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) և 235 հոդվածի (ապօրինի զենք-զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշով:
Ա. Հայրապետյանը կասկածվում է սեպտեմբերի 2-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում Արագածոտնի մարզի Թթուջուր գյուղի բնակիչ, 29-ամյա Վահե Գևորգյանին սպանելու մեջ:
Ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են նաև այն հրազենը, որով, ըստ նախնական տեղեկությունների՝ կատարվել է սպանությունը՝ «Gennings Firearms» տեսակի ատրճանակը:
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2016/09/03/94521/]ավելի վաղ [/url]հայտնել էր ֆոտոլրագրողը, սեպտեմբերի 2-ին, սպանություն էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։30-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժին հայտնել էին, որ կրծքավանդակի մասում ստացած վնասվածքներից իրենց մոտ տեղափոխված երիտասարդ տղան վիրահատարանում գիտակցության չգալով՝ մահացել էր։
Հիվանդանոց էր մեկնել ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Զոհրաբյանի գլխավորությամբ։ Ժամանել էին նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիայի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Արսեն Վարդանյանի գլխավորությամբ։
Ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ մահացածը Արագածոտնի մարզի Թթուջուր գյուղի բնակիչ, 29-ամյա Վահե Գևորգյանն էր, ով հիվանդանոց էր տեղափոխվել Հարավարևմտյան թաղամասի «Կայզեր» սուպերմարկետի մոտից։
[color=#CC0000]
Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
12772 դիտում
18:54 21-12-2024
Տեսախցիկը արձանագրել է՝ ինչպես է Երևանում՝ Արտաշատի խճուղում, «DAF» բեռնատարը կողաշրջվում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ