211652_close_icon
views-count2073 դիտում article-date 09:24 06-09-2016

Կադրային ջարդը «կչոքի» նաև կրթության ազգային ինստիտուտի դռանը. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Լուրեր են շրջանառվում արդեն, թե կադրային ջարդը ուր որ է «կչոքի» նաև կրթության ազգային ինստիտուտի դռանը, որի փոխտնօրենը 2012 թվականից «Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանն է, և «ջարդվողն» էլ հենց նրա զբաղեցրած աթոռն է լինելու։ Պարզ է, չէ՞, թե ինչու։ Ոչ միայն այն բանի համար, որ իր գործի մեծագույն գիտակ տիկին Բախշյանը հասարակական-քաղաքական «հակոտնյա» դիրքորոշում ունի և հենց այդ տիրույթում էլ ակտիվ գործունեություն է ծավալում, այլև ու ամենից առաջ այն բանի համար, որ իշխանության մաս կազմած ՀՅԴ–ին խիստ անհրաժեշտ է այս պաշտոնում «արյունակից մարդ» ունենալ»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր