211652_close_icon
views-count4474 դիտում article-date 10:13 06-09-2016

Ավտոմեքենաների ռուսական շուկան կորցրել է հետաքրքրությունը հայ ներմուծողների շրջանում. «Հայոց աշխարհ»

«Հայոց աշխարհ» թերթը գրում է. «Ավտոմեքենաների ռուսական շուկան կորցրել է հետաքրքրությունը հայաստանյան ներմուծողների շրջանում։ Անգամ ավելացված արժեքի հարկի վերացումը չի նպաստել ներկրումների ակտիվացմանը։ Ինչպես հայտնի է, մարտից ԵԱՏՄ երկրներից, այդ թվում՝ Ռուսաստանից բերվող տրանսպորտային միջոցների համար դադարեց գանձվել ԱԱՀ։ Թվում է, թե դա կհանգեցնի այս շուկայից ներմուծվող ավտոմեքենաների ավելացմանը։ Սակայն դրանք ոչ միայն չեն ավելացել, այլև կտրուկ նվազել Են։ Համաձայն մաքսային ծառայության հրապարակած տվյալների այս տարվա առաջին կեսին Ռուսաստանից Հայաստան ներկրվել ընդամենը 265 տրանսպորտային միջոց։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այդ թիվը մի քանի անգամ շատ էր։ 2015թ. առաջին կեսին Ռուսաստանից ներմուծվել էր 1735 ավտոմեքենա։ Այլ կերպ ասած, ավելի բարենպաստ պայմաններում ներկրումները պակասել են 6,5 անգամ։ Դա նշանակում է, որ ավտոմեքենաների ռուսական շուկան այս տարի այնքան էլ նպաստավոր չէ հայաստանյան ներմուծողների համար։ Մի բան, որ պայմանավորված է առաջին հերթին արժութային շուկայի որոշակի կայունացման գործոնով։ Թեև ռուսական ռուբլին պահպանում է նավթի գներով պայմանավորված տատանողականությունը, այնուհանդերձ երկարաժամկետ հատվածում այն հիմնականում դադարել է արժեզրկվել։ Դրա հետ կապված՝ որոշ չափով ճշգրտվել են նաև գները»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր