211652_close_icon
views-count2597 դիտում article-date 18:37 06-09-2016

Սեյրան Օհանյանն ընդունել է նախապես ցուցակագրված քաղաքացիների հերթական խմբին

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է նախապես ցուցակագրված քաղաքացիների հերթական խմբին: Ընդունելությանը մասնակցող զինծառայողների, նրանց ընտանիքների անդամների, զոհվածների հարազատների դիմումներն ու հարցերը ուղղված ՀՀ պաշտպանության նախարարին բազմաբնույթ էին և ներառում էին սոցիալական, առողջական, ֆինանսական ու իրավական ոլորտները: Ծանոթանալով ընդունելությանը ներկայացած քաղաքացիների խնդիրներին ու լսելով պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարների պարզաբանումներն ու դիտարկումները` Սեյրան Օհանյանը հանձնարարել է քննարկել հնարավոր տարբերակները քաղաքացիներին աջակցելու և նրանց խնդրանքներին համապատասխան լուծում տալու համար: Դիմումների զգալի մասին տրվել է դրական ընթացք: Բարձրաձայնված որոշ հարցեր էլ լուծվել են հենց պաշտպանական գերատեսչության ղեկավարի հետ հանդիպման ընթացքում:

Նմանատիպ նյութեր