211652_close_icon
views-count1305 դիտում article-date 20:34 08-12-2015

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ընդունել է նախապես ցուցակագրված քաղաքացիների հերթական խմբին. ֆոտոռեպորտաժ

Ն վարչական համալիրում նախապես ցուցակագրված քաղաքացիների հերթական խմբին այսօր ընդունել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Քաղաքացիների խնդիրների քննարկմանը մասնակցել են նաև ՊՆ, ԶՈւ, ԶՈւ ԳՇ վարչությունների պետեր, բարձրաստիճան այլ զինվորականներ և քաղաքացիական հատուկ ծառայողներ: Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների, զոհվածների հարազատների՝ նախարար Սեյրան Օհանյանին ուղղված դիմում-խնդրանքներն առավելապես վերաբերում էին սոցիալ-իրավական, առողջական և ֆինանսական հարցերին: Ընդունելության ընթացքում մանրամասն ուսումնասիրելով բոլոր դեպքերը, ծանոթանալով քաղաքացիներին հուզող խնդիրներին, նրանց դիմումներին և լսելով այդ առնչությամբ պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարների դիտարկումներն ու առաջարկությունները` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը տեղում լուծումներ առաջարկեց բարձրաձայնված հարցերին, տվեց հստակ հանձնարարականներ՝ սեղմ ժամկետներում դրանք կյանքի կոչելու համար:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր