2865 դիտում
09:19 07-09-2016
Հայաստանի ՌԴ արտահանման ծավալների կտրուկ աճը արդարացի կասկածներ է առաջացնում. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ-ից Ռուսաստան արտահանման ծավալների կտրուկ աճը այս տարվա առաջին կիսամյակում արդարացված կասկածներ է առաջացնում պաշտոնական վիճակագրության հավաստիության նկատմամբ։ Որոշ ապրանքների արտահանումը աճել է հազարավոր անգամներով։
Մասնավորապես, ՀՀ մաքսային ծառայության հրապարակած պաշտոնական տեղեկանքի համաձայն այս տարվա առաջին կիսամյակում Ռուսաստան է արտահանվել «Ուղեպայուսակ, ճամպրուկ, դրամապանակ, ակնոցի, հեռադիտակի և այլ պայուսակներ, տուփեր» ապրանքախմբում ներառված 30 հազար 704 հատ ապրանք 12 միլիոն դոլար ընդհանուր արժեքով։ Անցած տարվա նույն ժամանակահատվածում այդ նույն ապրանքախմբի ապրանքներից ՌԴ էր արտահանվել ընդամենը 14 հատ։ Աճը կազմում է 2 հազար 193 անգամ։
Թե ինչպես է ստացվել նմանատիպ ապրանքների արտահանման ավելի քան 2 հազար անգամյա աճ, առանձին ուսումնասիրության առարկա է: Սակայն հիմնավոր կասկածներ կան. որ դրանք իրականում թուրքական ապրանքներ են։ Քանի որ այս տարվա սկզբից ՌԴ-ն պատժամիջոցներ էր մտցրել թուրքական որոշ ապրանքների վրա, ապա այդ ապրանքների մի մասը մուտք էին գործում այլ երկրներ, ձևակերպվում որպես տվյալ երկրի արտադրանք ու վերաարտահանվում ՌԴ։ Հայաստանը թերևս անմասն չի մնացել այդ սխեմաներից։ Պետք է սպասել, որ ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորման հետևանքով ՀՀ-ից ՌԴ ապրանքների արտահանման ծավալները կարող են զգալիորեն նվազել»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
3248 դիտում
10:39 25-02-2017
2016-ին արտահանման կտրուկ աճը պայմանավորված է 2015-ի կտրուկ անկմամբ. «168 ժամ»
748 դիտում
08:21 13-06-2024
Ո՞ր ճանապարհն է ընտրելու Հայաստանը՝ կախվածությունը ներմուծումի՞ց, թե՞ արտահանման ծավալների աճը. «Փաստ»
2949 դիտում
11:10 09-03-2017
2016-ին ՀՆԱ աճը՝ տնտեսական աճը կազմել է ընդամենը 0.2 տոկոս. «Հայկական ժամանակ»
Այս բաժնից
877 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2239 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը