5053 դիտում
21:37 07-09-2016
Հոկտեմբերի 2-ին Հայաստանի 6 մարզերում ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն
2016 թվականի հոկտեմբերի 2-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են նշանակված Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերի թվով 373 համայնքներում: Նշված համայնքներից 36-ում տեղի են ունենալու միայն համայնքի ղեկավարի ընտրություններ, 82 համայնքում` միայն ավագանու անդամի ընտրություններ, իսկ 255 համայնքում միաժամանակ անցկացվելու են համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ:
ՀՀ ԿԸՀ մամուլի ծառայությունից հայտնում են, որ սահմանված ժամկետում որպես համայնքի ղեկավարի թեկնածու էր առաջադրվել 736 քաղաքացի, որոնցից 49-ը մինչև թեկնածուների գրանցումը հետ է վերցրել գրանցման փաստաթղթերը:
Ավագանու անդամի թեկնածու առաջադրված 3 139 քաղաքացիներից 24-ը մինչև գրանցվելը հետ են վերցրել իրենց փաստաթղթերը:
Նմանատիպ նյութեր
837 դիտում
16:55 06-12-2014
Դոնեցկում հունվարին ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն
1249 դիտում
14:25 20-08-2021
Արցախում ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն
1587 դիտում
14:54 05-03-2022
Արցախի Հանրապետության մի շարք համայնքներում ապրիլի 10-ին կանցկացվեն ՏԻՄ ընտրություններ
Այս բաժնից
1624 դիտում
22:28 31-01-2025
Բողոք՝ Գյումրու նոտարներից մեկի դեմ․ գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե․ aravot.am
1483 դիտում
22:20 31-01-2025
Մինչ ընդդիմադիր հռչակած ծակ պրոֆեսորները գուժում էին ճգնաժամի մասին, պարզվեց՝ ՏԱՑ-ը աճել է. Պապոյան