211652_close_icon
views-count4010 դիտում article-date 10:54 08-09-2016

Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ է կիրառել հայ դիրքապահների ուղղությամբ. ԼՂՀ ՊՆ

Սեպտեմբերի 7-ի լույս 8-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 25 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 330 կրակոց, հայտնում են ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից։ ՊԲ առաջապահ զորամասերը պահպանել են հրադադարի ռեժիմը և շարունակել իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն:

Նմանատիպ նյութեր