Կին մրցավարը դադարեցրել է խաղը, երբ տրիբունայից վանկարկել են. «Գնա, ամանները լվա»
Կատալոնիայի առաջնության 2-րդ դիվիզիոնի «Վալս»-«Կամբրիլս Ունիե» հանդիպումը դադարեցվել է, երբ կին մրցավար Մարտա Գալեգոն իր համար վիրավորական արտահայտություն է լսել տրիբունաներից:
Հանդիսականներից մեկը, որը «Վալսի» աշխատակից է եղել, տրիբունայից բացականչել է. «Գնա, ամանները լվա»: Գալեգոն կանգնեցրել է խաղը և ոստիկաններին խնդրել «խուլիգանին» դուրս բերել մարզադաշտից:
Երկրպագուները ծափողջույններով են արձագանքել մրցավարի որոշումը: Երբ իրավախախտին դուրս են բերել, հանդիպումը շարունակվել է: