31013 դիտում
17:05 08-09-2016
«Գոլդ» համարանիշներով խմած վարորդների հոսքը Երևանի «գաի պլաշչադկա» չի դադարում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ սեպտեմբերի 7-ին, Երևանի Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները հերթական «գոլդ» համարանիշներով տրանսպորտային միջոցներն են տեղափոխել Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ինչպես և նախորդ դեպքերում, նշված ավտոմեքենաների վարորդների մի մասը իրենց «երկաթյա նժույգները» վարել են ոչ սթափ (խմած) վիճակում, իսկ մի մասն էլ չարամտորեն խախտել է ճանապարհային երթևեկության կանոնները։
«Գաի պլաշչադկա» է տեղափոխվել 29 ավտոմեքենա, որոնցից 22-ի վարորդները մեքենան վարել են ալկոհոլ օգտագործած վիճակում։
«Տուգանային հրապարակ» տեղափոխված բոլոր տրանսպորտային միջոցների վարորդները կատարած օրինախախտումների համար ենթարկվելու են վարչական պատասխանատավության։
Ճանապարհային ոստիկանության ղեկավար կազմը՝ ՀՀ ՃՈ պետ Արմեն Հակոբյանի և Երևանի ՃՈ պետ Արման Հակոբյանի գլխավորությամբ հերթական անգամ կոչ է անում բոլոր վարորդներին՝ ոչ սթափ վիճակում ավտոմեքենա չվարել, չխախտել երթևեկության կանոնները՝ հանուն իրենց ու մյուսների անվտանգության, հակառակ դեպքում նրանք կենթարկվեն վարչական պատասխանատվության, իսկ վարած տրանսպորտային միջոցներն էլ կտեղափոխվեն «գաի պլաշչադկաներ»՝ անկախ նրանց զբաղեցրած դիրքից ու պաշտոնից:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 37+
37+
Նմանատիպ նյութեր
11180 դիտում
12:50 23-03-2017
Խմած վարորդների՝ «գոլդ» համարանիշներով ավտոմեքենաները տեղափոխվեցին Երևանի «գաի պլաշչադկա». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ