211652_close_icon
views-count11180 դիտում article-date 12:50 23-03-2017

Խմած վարորդների՝ «գոլդ» համարանիշներով ավտոմեքենաները տեղափոխվեցին Երևանի «գաի պլաշչադկա». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մարտի 23-ին, Երևանի ՃՈ պահպանվող տարածքը կրկին լցվել է օրինախախտ վարորդների վարած տրանսպորտային միջոցներով, որոնց մեջ կան նաև թանկարժեք համարանիշներով ավտոմեքենաներ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «գաի պլաշչադկա» է այս անգամ տեղափոխվել 21 ավտոմեքենա, որոնցից 19-ի վարորդները մեքենաները վարել են ոչ սթափ (խմած) վիճակում, մնացածն էլ մեքենաները վարելիս անտեսել է ճանապարհային երթևեկության կանոնները կամ չի ունեցել վարորդական իրավունքի վկայական։ Կատարած օրինախախտումների համար «պլաշչադկա» տեղափոխված բոլոր տրանսպորտային միջոցների վարորդները, անկախ իրենց զբաղեցրած դիրքից ու պաշտոնից, կենթարկվեն վարչական պատասխանատվության։ Ճանապարհային ոստիկանության ղեկավար կազմը՝ ՀՀ ՃՈ պետ Եգոր Կարապետյանի և Երևանի ՃՈ պետ Արման Հակոբյանի գլխավորությամբ կրկին հորդորում են բոլոր վարորդներին՝ ոչ սթափ վիճակում չվարել մեքենա, չարհամարհեն ու չխախտեն ճանապարհային երթևեկության կանոնները, ինչը, առաջին հերթին, բխում է իրենց ու մյուսների անվտանգությունից։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր