3110 դիտում
21:12 08-09-2016
ՀՀ առողջապահության նախարարը հանդես է եկել Հայաստանում սրտի վիրահատական ծառայությունների հետ կապված հայտարարությամբ
ՀՀ կառավարության նիստի ավարտին Հայաստանում սրտի վիրահատական ծառայությունների հետ կապված հայտարարությամբ հանդես է եկել ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:
Նա նշել է, որ ՀՀ առողջապահության նախարարությունը որոշում է կայացրել սրտաբանական ծառայությունների գնային քաղաքականության վերանայման վերաբերյալ: «ՀՀ Նախագահի նախընտրական ծրագրի դրույթներից մեկին համահունչ՝ 2015թ. հունվարից մեկնարկեց «Սրտի անհետաձգելի վիրահատության ծառայություններ» ծրագիրը:
Պետպատվերի գինը վերանայվել է՝ 1.100.000 դրամի փոխարեն սահմանվել է 700.000 դրամ՝ ոչ դեղապատ ստենտի տեղադրման համար: Այսօր կարող ենք փաստել՝ հաջողվեց պետպատվերի գները նվազեցնել»,-ասել է նախարարը՝ հավելելով, որ արդյունքում յուրաքանչյուր ամիս կտնտեսվի 32.552.000 դրամ:
Միաժամանակ տեղեկացվել է, որ նվազել է նաև հիվանդների շարունակական բուժումն ապահովելու նպատակով հետվիրահատական-վերականգնողական փուլում նշանակվող «Կլոպիտոգրել 75 մգ» ազդող նյութ պարունակող «Պլավիքս75 մգ» դեղի ներկրման գինը՝10 հազարից դառնալով 4210 հազար դրամ:
Արմեն Մուրադյանն, անդրադառնալով առհասարակ դեղերի շուկայական գներին, հայտնել է, որ ՀՀ առողջապահության նախարարությունը յուրաքանչյուր ամիս իրականացնում է 54 անվանում լայն սպառում ունեցող դեղերի մանրածախ գների մշտադիտարկում: Այսպիսով՝ օգոստոս-սեպտեմբերին դեղերի գները նվազել են ընդհանուր առումով 6,06 տոկոսով:
Նմանատիպ նյութեր
1018 դիտում
21:14 21-07-2023
Առաջին կիսամյակում սրտի անհետաձգելի վիրահատական ծառայություն է մատուցվել 1282 քաղաքացու
36201 դիտում
20:22 24-05-2018
Սա իմ անվան հետ կապված հասարակությանը մոլորեցնելու հերթական փորձն է. Միհրան Պողոսյանը հանդես է եկել հայտարարությամբ
2467 դիտում
13:07 30-03-2019
Արցախի «Ազատ հայրենիք» կուսակցությունը Փաշինյան –Ալիև հանդիպման հետ կապված հանդես է եկել հայտարարությամբ