Ռուսաստանն ու ԱՄՆ-ն պայմանավորվել են. սեպտեմբերի 12-ից Սիրիայում հրադադար կհաստատվի
Վաշինգտոնն ու Մոսկվան հրապարակել են մշակած համատեղ պլանը, որը նախատեսում է Սիրիայում բռնության մակարդակի նվազեցում և անցում իրավիճակի խաղաղ կարգավորման գործընթացի, հաղորդում է BBC-ն։
«Այսօր ԱՄՆ-ն ու Ռուսաստանը հայտարարում են մի պլանի մասին, որը, հուսով ենք, թեթևացնելու է տանջանքներն ու վերականգնելու է առաջխաղացումը դեպի խաղաղ բանակցությունները և Սիրիայում հակամարտության խաղաղ կարգավորումը»,-հայտարարել է ՄԱՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին։
Վերջինի խոսքով՝ համաձայնեցված պլանն ավելի հեռանկարային է, քան ներկայումս Սիրիային առնչվող որևէ այլ պլան և եթե պկանը հաջողվի իրագործել, ապա դա շրջադարձային կետ կդառնա։
Լավրովի խոսքով՝ համաձայն նոր պլանի՝ Սիրիայում սեպտեմբերի 12-ից սկսած 7 օրվա ընթացքում դադարեցվելու են բոլոր ռազմական գործողությունները, ինչից հետո ստեղծվելու է ահաբեկիչների ու զսպված ընդդիմության հստակեցման հատուկ կենտրոն։
Բացի այդ, Սիրիայի կառավարությունը չպետք է ավիահարվածներ հասցնի երկրի որոշակի շրջաններում, իսկ ընդդիմադիր ուժերը պետք է հնարավորինս հեռու մնան «Ֆրոնտ Նուսրա» և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումներից։
Լավրովի ու Քերրիի միջև բանակցությունները տևել են 12 ժամ, ինչից հետո ևս մի քանի ժամ հստակեցվել է գործողությունների պլանը։