2493 դիտում
16:24 10-09-2016
Գերմանիայում կարգելեն անչափահասների ամուսնությունները
Գերմանիայի ՆԳ նախարարութունը պահանջել է արտասահմանում գրանցված դեռահասների ամուսնությունները չեղյալ համարել, հաղորդում է DW-ն։
Իր հերթին, այդ երկրի Արդարադատության նախարարությունը խոստացել է կոնկրետ քայլեր ձեռնարկել մինչև տարեվերջ։
Funke թերթին տված հարցազրույցում ՆԳՆ-ին առընթեր խորհրդարանական քարտուղար Օլե Շրյոդերն ասել է, որ հարկավոր է հստակ արգելք դնել և որ ոչ մի կրոն չի կարող դեռահասների ամուսնություններն արդարացնել։
Հայտարարությունը Շրյոդերն արել է ի պատասխան նախօրեին ՆԳՆ-ի հրապարակած տվյալների, համաձայն որոնց, Գերմանիայում ներկա պահին բնակվում է 1475 ամուսնացած դեռահաս, որոնցից 361-ը նույնիսկ 14 տարեկան չկան։ Որպես չգրված կակոն, խոսքը գնում է աղջիկների մասին, որոնց թիվը հաշվվում է 1152, որոնց ամուսնացրել են իրենց հայրենիքում։
Գերմանիայում օրենէը թույլատրում է ամուսնությունները միայն չափահասների միջև, հատուկ դեպքերում՝ 16 տարեկանների, սակայն այն ժամանակ, երբ լրանում է տղայի 18 տարին, իսկ ծնողները դեմ չեն լինում ամուսնությանը։
Նմանատիպ նյութեր
798 դիտում
13:28 12-11-2014
Ուկրաինայում նախարարներին կարգելեն օգտվել Facebook-ից
934 դիտում
20:21 22-04-2015
Զալցբուրգի իշխանությունները կարգելեն մուրացկանությունը քաղաքի կենտրոնում
17217 դիտում
20:43 04-08-2017
Ամստերդամի իշխանությունները կարգելեն «Տիկնայք և պարոնայք» արտահայտությունը՝ տրանսսեքսուալներին չվիրավորելու նպատակով
Այս բաժնից
967 դիտում
11:54 22-12-2024
Գերմանիայում ձերբակալվել է Մագդեբուրգում ահաբեկչության կասկածյալին
613 դիտում
11:43 22-12-2024
Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ին վերադարձնել Պանամայի ջրանցքի վերահսկողությունը
640 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին