211652_close_icon
views-count6648 դիտում article-date 17:52 10-09-2016

Վրաստանում ավարտվել են ՆԱՏՕ-ի Agile Spirit-2016 զորավարժությունները

Վրաստանում այսօր ավարտվել են ՆԱՏՕ-ի Agile Spirit-2016 բազմազգ զորավարժությունները, որոնք մեկնարկել էին սեպտեմբերի 1-ին, հաղորդում է apsny.ge-ն։ Զորավարժություններն անցկացվել են Սամցխե-Ջավախեթիի Օրֆոլո պոլիգոնում, որոնց մասնակցել են Վրաստանի, ԱՄՆ-ի, Բուլղարիայի, Ռումինիայի, Ուկրաինայի, Լատվիայի և Թուրքիայի զինվորականները։ Փակման հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին, պաշտպանության նախարար Լևան Իզորիան և զինված ուժերի գլխավոր շտաբի հրամանատար Վախթանգ Կապանաձեն։ Զորավարժություններն անցկացվել են 2 փուլով՝ հրամանատարա-շտաբային՝ Օրֆոլոյի զորավարժարանում և դաշտային՝ Վազիանի զորավարժարանում։

Նմանատիպ նյութեր