211652_close_icon
views-count1874 դիտում article-date 16:44 12-09-2016

Ֆրանսիան ու Գերմանիան նոր պաշտպանական պլան են մշակել ԵՄ-ի համար

Ֆրանսիայի ու Գերմանիայի պաշտպանության նախարարությունները համատեղ նախագիծ են մշակել եվրոպական պաշտպանական քաղաքականության ուժեղացման մասին, հաղորդում է Le Figaro-ն։ Երկու երկրների պաշտպանության նախարարներ Ժան-Իվ Լե Դրիանի ու Ուրսուլա ֆոն դեր Լայենի մշակած համատեղ փաստատթուղթը բաղկացած է 6 էջից։ Թերթը նշում է, որ այն ուղարկվել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիին և քննարկվելու է Բրատիսլավայում ԵՄ գագաթնաժողովի ժամանակ, որը կայանալու է այս շաբաթ։ Նախագիծն ընդգրկում է խորհրդատվություններ՝ քաղաքացիների և սահմանների պաշտպանության վերաբերյալ։ Այն նախատեսում է եվրոպական պաշտպանության վարչության կենտրոնի ստեղծում, ընդհանուր արբանյակային դիտորդական համակարգ, ինչպես նաև նյութատեխնիկական ապահովման ու ռազմաբժշկական ռեսուրսների փոխանակում։

Նմանատիպ նյութեր